Մեր երկրի գերագույն առաջնորդի վրա հարձակnւմը...

Մեր երկրի Գերագույն առաջնորդի վրա հարձակումը հավասարազոր է Իրանի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի, գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական էջում։

«Եթե ​​Իրանի հարգարժան ժողովրդի կյանքն արդեն իսկ բազմաթիվ դժվարությունների և սահմանափակումների մեջ է, ապա հիմնական գործոններից մեկը ԱՄՆ կառավարության և նրա դաշնակիցների երկարատև թշնամանքն ու անմարդկային պատժամիջոցներն են», - նշել է Փեզեշքիանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Politico-ին տված հարցազրույցում կոչ է արել վերջ դնել Խամենեիի գրեթե 40-ամյա կառավարմանը՝ նրան անվանելով «հիվանդ մարդ, որը պետք է ճիշտ ղեկավարի իր երկիրը և դադարի մարդկանց սպանել»։