Մենք պետք է ունենանք ուժեղ պետություն, որտեղ երեխաներն առաջին հերթին պաշտպանված կլինեն, քայլել գլուխները բարձր, սիրեն մեր հայրենիքը, ապրեն մեր քաղաքներում: Այս մասին երթի ժամանակ ասաց պատգամավոր Գեղամ Նազարյանը: Նա անդրադարձավ նաև շարժման մարման մասին լուրերին:
«Սա դիմադրություն չի, սա պայքար է հանուն մեր արժանապատվության, ինչպես կարող ենք ինչ-որ պահի դադարեցնենք, գնանք հանգստանանք, նորից հետ գանք, ես պայքարում եմ, որ վրանում երեխա չզոհվի, որ Տավուշից գյուղեր չհանձնվեն»,-ասաց նա:



