«Մեր Ձևով» շարժմանը միացել է 27 հազար կամավոր

«Մեր Ձևով» շարժմանն արդեն միացել է 27 հազար կամավոր։

«Հայաստանի ամենաարագ աճող շարժումը հաղթանակի ճանապարհին․ Միացե՜ք մեզ»,-նշում են շարժումից։

Հիշեցնենք, որ «Մեր ձևով» շարժման գաղափարական առաջնորդը  ազգային բարերար և գործարար Սամվել Կարապետյանն է։

««Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը. ուժ, որի կարիքը բոլորն են զգում այսօր։ Մեր ծրագրերը հաստատուն են։ Մենք շարունակելու ենք Մե՛ր ձևով»,-նշել է Սամվել Կարապետյանը։

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում մասնագիտական խմբերի, մարզերի, մայրաքաղաքի բնակիչների հետ, բացում գրասենյակներ, ներկայացնում Սամվել Կարապետյանի՝ դեպի ուժեղ Հայաստան տանող տնտեսական 5 քայլերը։