Մեր ցանկությունը ՀՀ 29 800 քկմ տարածքն անվտան...

Վարչապետի հայտարարությունները հրապարակային են, և այդ հայտարարությունները միտված են մեր հռչակած խաղաղության օրակարգի հանգուցալուծմանը և հարցը առաջ տանելուն, և ես կարծում եմ՝ մեկնաբանությունների համար կոնկրետ իրավիճակային գնահատականներ պետք է տանք այստեղ: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որով վարչապետը վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարել էր լրջագույն հարված խաղաղության գործընթացին:

«Այո, մենք պարբերաբար քննարկումներ ենք ունենում թե՛ խաղաղության օրակարգի, թե՛ խաղաղության օրակարգին ձգտելու ընթացքի մասին, և ամեն ինչ տեղի է ունենում հրապարակային, նաև վարչապետը և մեր բազմաթիվ թիմակիցներ տեղեկացնում են հանրությանը»,-ասաց նա: