Մենք ժողովրդին ենք խոսք տվել, որ այս ԱԺ-ն պետ...

Ընտրություններ կազմակերպելով իշխանությունը որեւէ մեկին լավություն չի անում. Ներքաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է եւ նա պետք է քայլեր անի այդ ճգնաժամը լուծելու, այդ մենք ենք ընդառաջել, որ լինի ընտրություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Դուք տեսաք, որ այս փուլում մենք իրավունք ունեինք առաջադրում անելու, բայց չենք արել, որովհետեւ եթե նմի բան պայմանավորվում ենք, ժողովրդին խոսք ենք տալիս, որ ընտրությունների համար անում ենք սա, ուրեմն անում ենք: Պայմանավորվածությունը ոչ թե Փաշինյանի հետ է, այլ ժողովրդի հետ: Մենք ժողովրդին ենք խոսք տվել, որ այս ԱԺ-ն պետք է արձակենք, որ ժողովուրդը նորից ընտրի: Եթե մենք որեւէ ձեւով այդ պրոցեսը խաթարենք, դա կնշանակի, որ մենք ուզում, որ ժողովուրդը որոշի, թե ով է երկիրն այս վիճակից հաներու: Այդ գործարքը, ըստ էության, ժողովրդի հետ է»,-ասաց Մարուքյանը: