Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող 4...

Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից պահվող 4 հայի այսօրվա ազատ արձակումը և փոխանցումը, սոցցանցի էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Անիտա Հիփերը:

«Սա մեծ քայլ առաջ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին», - նշել է Հիփերը։

ՀԻշեցնենք, որ երեկ Բաքուն Հայաստանին է վերադարձրել 4 գերի, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Գեւորգ Սուջյանին և Դավիթ Դավթյանին: