«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթում նախաձեռնված փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի արձագանքը՝ թե փաթեթը գովեստի է արժանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատգամավոր Սերգեյ Բագրատյանի համար ընդունելի է։
«Մենք ուզենք, թե չուզենք, հեղափոխության կարևորագույն մի պայմանը արդարադատության իրականացումն է։ Եվ արդարադատության այն գործիքակազմը, որը ժառանգել ենք, վստահություն չի ներշնչում հանրությանը։ Միջազգային կառույցների կողմից մենք կարող ենք ստեղծել այն արդար գործիքակազմը, որն իսկապես կծառայի արդարադատությանը, որևէ մեկը չի ներելու, և վրեժխնդրությունը մնալու է մարդկանց մեջ, ժողովրդի լեզվով ասած՝ բորբոքված մարմնում, մինչև որ դուրս չհորդի բորբոքված մասսան, որը մարմնի տակ է գտնվում, իսկ դա իրականացնողը արդարադատությունն է»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը։
Նշենք, որ ըստ փոփոխությունների՝ առաջարկվում էր, որ Սահմանադրական դատարանի դատավորները կկարողանան վաղ կենսաթոշակի անցնել։ Մասնավորապես, դատավորները որոշակի ժամանակահատվածում հրաժարական ներկայացնելու դեպքում կպահպանեն հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձը և այլ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո կօգտվեն դատավորի համար օրենքով սահմանված կենսաթոշակից։



