Մենք ունենք լավագույն մարդիկ, լավագույնները,...

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին չդիպչել հայ ժողովրդին, այլ ապահովել նրանց անվտանգ կյանքը։

«Մարդիկ վախենում են ինչ-որ բան ասել (Փաշինյանի դեմ)... Նրա մարտավարությունը հետևյալն է.  նա մեղադրում է ընդդիմությանը, իբր հենց ընդդիմությունն է արժեզրկում հայ ժողովրդին։  Մենք ունենք լավագույն մարդիկ, լավագույնները, պարո՛ն Փաշինյան։ Մի՛ դիպչեք ժողովրդին։ Մենք պետք է հոգ տանենք ժողովրդի մասին, մենք պետք է գործենք հանուն ժողովրդի, որպեսզի նրանք լավ ապրեն, որպեսզի մարդիկ անվտանգ լինեն, որպեսզի նրանց երեխաները ապագա ունենան։ Իսկ դուք ի՞նչ եք անում», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Աբրամյանը։