Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. հունվ...

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ: Հունվարի 27-ին կհիշենք, կխոնարհվենք երկնային բանակի առաջ, հունվարի 28-ին կտոնենք երկրային բանակի օրը: Այս մասին հայտարարել էԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: 

Նա նշել է, որ հայրենիքի համար զոհվածի կապը բանակի հետ առավել քան ուղիղ է։

«Մենք չենք առաջարկում ընդունել օր, որ միայն գնան գերեզման, մենք առաջարկում ենք ստեղծել օր, որի ընթացքում մարդիկ կայցելեն Եռաբլուր կամ այլ բնակավայրերի համապատասխան տեղեր, երբ զոհվածների հարազատները, ընկերները կգնան գերեզմաններ, դպրոցականները կայցելեն գերեզմաններ, կարող են լինել հատուկ դասեր, դպրոցականներին կարող են հանձնարարել շարադրություն գրել կոնկրետ հայրենիքի պաշտպանության համար զոհվածի մասին և այլն»,- ասել է Ռուբինյանը: