Մենք թշնամիներ չենք ցանկանում, այլ բարեկամներ...

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները դրական կլինեն, եթե կարգավորվեն Երևանի և Բաքվի հարաբերությունները, առայժմ դրական պատկեր չկա: Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում, Սամարղանդ թռչելուց առաջ:

«Հայկական կողմի հետ մեր վերջին հանդիպումը եղել է Պրահայում, մենք նրանց բաց ասացինք. եթե  դուք դրական հուն ուղղեք հարաբերություններն Ադրբեջանի հետ, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները ևս կընթանան դրական ուղղությամբ։ Մենք Երևանից դա ենք սպասում։ Առայժմ նման պատկեր չկա։ Ամեն բան կախված է Հայաստանի ղեկավարությունից։ Մենք թշնամիներ չենք ցանկանում, այլ բարեկամներ»: