Ակնհայտ է, որ բավականին լուրջ և բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված և այդ իրավիճակի պատասխանատուն այսօրվա իշխանություններն են։ Այս մասին Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
«Նրանց ղեկավարության յոթ տարիների ընթացքում ամեն տարի ունեցել ենք ձախողումներ, անհաջողություններ, ոչ ադեկվատ պահվածքի արդյունքում պատերազմ, պատերազմում պարտություն, զիջումներ, մեր շահերից չբխող սահմանազատում և սահմանագծում և այս ամենը նրա պատճառով է, որ նրանք գտնվում են պարտադրանքի և ճնշումների ներքո:
Եվ ակնհայտ է, որ սիրելի հայրենակիցներ, այսօր մենք շատ պատասխանատու փուլ ենք մտնում և այդ պատասխանատվությունը մենք միասնաբար պետք է կրենք։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի նաև գյումրեցիների հետ համատեղ փոխադարձ վստահության, փոխադարձ հարգանքի, մեկը մյուսին լրացնելու, հարցերի, առաջարկների միջոցով լրացնենք այն ծրագիրը, այն բոլոր քայլերը, որ մենք պետք է իրականացնենք, այն քայլերը, որոնք առաջին հերթին պետք է արժանապատվությունը հայ ժողովրդի վերականգնեն և այդ արժանապատվության վերականգնման ճանապարհին պետք է թույլ չտանք, որ այսօրվա իշխանությունները վերարտադրվեն»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։



