Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու. Փաշինյան

Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է, որեւէ մեկը չի կարողանալու մեզ ներքաշելու Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Այս մասին Հ1–ի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու։ Ես շատ ուղիղ ու ջերմ հարաբերություններ ունեմ Պուտինի եւ Միշուստինի հետ, սա մեր ռազմավարությունն է, մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի հանրապետության շահերին համապատասխան։ Այստեղ կարող են հատումներ լինել, սակայն, չենք կարող ասել, որ մենք ի հեճուկս Հայաստանի գործելու ենք Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի շահի համար։

Ռուսաստանցի գործընկերներին ասել եմ՝ 2020թ.–ի օգոստոսի 8–ին ստորագրել ենք մի բան, որը առաջարկել ենք Ռուսաստանին նախորդ 5 տարիներին, մենք 5 բառ ենք ուզել ընդամենը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անքակտելիություն։ Դրեք այդ 5 բառը եւ ես ցանկացած պահի ստորագրել։