Մենք պետքարտուղարի հետ միասին քիչ առաջ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Խնդրում եմ մի փոքր ուսումնասիրություն անել և համեմատել երկու փաստաթղթերը, հուսամ կտեսնեք, թե ինչպիսի նոր հնարավորթյուններով է հարստացված փաստաթուղթը: Ուզում եմ մեկ անգամ ևս կարևորել և բարձր գնահատել նախագահ Թրամփի և նրա ամբողջ վարչակազմի՝ պատքարտուղար Ռուբիոյի և մյուսների դերը ու նվիրվածությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացքում և Հայաստանի համար ոչ միայն անվտանգային, այլ նաև տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հարցում: Բոլոր պայմանավորվածությունները, որոնք հիմա մենք կյանքի ենք կոչում ստորագրությամբ՝ միանշանակ շահեկան են ՀՀ-ի համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար»,- նշել է Միրզոյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ նախաստորագրվել է Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր:



