«Մենք քեզ դեռ կգտնենք, դու մարդ չես»․ Արսեն Զ...

Մոսկվայի «Դինամոյի» հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը որը երկու օր առաջ իր նորամուտն է նշել Ռուսաստանի ազգային հավաքականում, անդրադարձել է սոցցանցերում իրեն վիրավորող ֆուտբոլասերներին, որոնք նրան մեղադրում են Հայաստանի ընտրանու հրավերը չընդունելու համար։

«Ես 15 տարեկանից հանդես եմ եկել Ռուսաստանի հավաքականներում և ցանկանում են նրա հատ հասնել հաջողության, հանդես գալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում։ Ռուսաստանը իմ երկրորդ հայրենիքն է, եթե ոչ՝ առաջինը։

Ինչ վերաբերում է իմ հասցեին հնչող վիրավորանքներին, մասնավորապես՝ «Մենք քեզ դեռ կգտնենք» կամ «Դու լավ մարդ չես, դու կեղտ ես» և այլն, ապա հումորով եմ վերաբերում։ Ճիշտ է, լինում են պահեր, որ ցանկանում եմ լրջորեն պատասխանել նրանց, բայց հետո մտածում եմ, որ իմաստ չունի արձագանքել նման մարդկանց», - ասել է Արսեն Զախարյանը «Կրասավա» յութուբյան էջին։