Մենք պետք է էլ ավելի խորացնենք համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս մասին ասված է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Ուղերձում նաեւ նշվում է.
«Երկրների միջեւ հարաբերությունների խորացումը նշանավորվել է 2021 թվականին Հնդկաստանի ԱԳ ղեկավարի առաջին այցով Հայաստան։ Մենք պետք է աշխատենք ներդրումների ներգրավման ուղղությամբ։ Հայկական կողմին կոչ եմ անում խթանել Հնդկաստանից էլ ավելի մեծ թվով ուսանողների ներգրավումը դեպի Հայաստանի բժշկական համալսարան։ Անցկացվող համաժողովը Հայատանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացման եւ երկու ժողովուրդների բազմադարյա փոխգործակցության խորացման հիմքերի ստեղծման հնարավորություն է տալիս։ Հնդկաստանում խնամքով պահպանվում է հայկական մշակութային ժառանգությունը, որն ունի հնագույն արմատներ»։