Մենք պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարակ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ֆրանսիայի հետ կա ծրագիր, որի վրա դեռ աշխատում ենք և հույս ունեմ, որ մոտ ապագայում ամեն ինչ կհամաձայնեցնենք։

Նա պարզաբանել է, որ խոսքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին է։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ փաստաթուղթը կստորագրվի։

Կառավարության ղեկավարը հավելել է, որ արդեն իսկ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը շարժել է ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցության նկատմամբ հետաքրքրությունը։ «Եվ մենք ողջունում ենք դա և ցանկանում ենք համագործակցությունը ձևավորել այնպես, որ այն լիարժեք և փոխադարձաբար համապատասխանի այն տրամաբանությանն ու շրջանակներին, որոնք մենք ունենք ԱՄՆ-ի հետ», - նշել է վարչապետը։