Մենք պատրաստ ենք սառեցված ակտիվներից 1 մլրդ դ...

Մենք պատրաստ ենք 1 մլրդ դոլար սառեցված ակտիվներից տրամադրել «Խաղաղության խորհրդին»՝ աջակցելու համար պաղեստինցի ժողովրդին:

ՌԴ նախագահն այս մասին հայտարարել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ընթացքում: Պուտինն այս հարցը  մտադիր է քննարկել ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ՝ արդեն չորեքշաբթի երեկոյան:

Թրամփի հատուկ ներկայացուցչ Սթիվ Ուիթքոֆֆը և  Ջարեդ Քուշները կմեկնեն Մոսկվա՝ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների համար, ուշ երեկոյան, հունվարի 22-ին:

Դավոսում Թրամփը պաշտոնապես ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ նախագահն ու ևս 18 երկրների ղեկավարներ: