«Ես երջանիկ եմ, շատ ուրախ եմ, շատ խելոք են վերաբերվում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության կողմից դատական կարգով վիճարկող Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։
Պատգամավորն ասաց, որ պետական մարմինները պետք է մինչև վերջ հասկանան վերջնական արդյունքում թե պետությանը վնաս է հասցվել, օրենքի կետ է խախտվել, և այդ բոլոր գործողությունների արդյունքում օրենքը պաշտպանեն:
«Մեզ երկար ժամանակ համոզել են, որ դա քաղաքի կենտրոնում է, դուք ունեք գումարներ խնդրում ենք ձեզ վերցնել: Մենք ասել ենք չենք ուզում, որովհետև դրա նպատակահարմարությունը չենք գտնում, ինձ իմ հայրիկն է համոզել երկար ժամանակ բանակցություններից հետո և մենք հասկանում ենք, որ եթե եկանք այն համաձայնության, որ պետք է այդ շենքը վերակառուցվի, մենք այդ բակում տարբեր խնդիրների ենք առչվելու և այդ խնդիրները եղան»,-ասաց նա:
Խաչատփուրս Սուքիաքսյանը նշեց որ դա նախ շենք չի եղել: «Ցանկացած քարի կարող ենք գույք ասել, մի պատ է եղել՝ մոտավորապես 4 մետր բարձրությամբ հետո մետր քսան է բարձրացվել, այդ պատը Աբովյան փողոցում եղել է մոտ 10 մետր երկարությամբ, մոտ ութ մետր էլ Արամի փողոցում, բակում տարբեր փոքրիկ տներ են եղել: Այս բակի բոլոր տները քանդվել են, քանի որ վեց մետր լայնությամբ են վաճառվել ,մնանցած 30 մետրը այդ տների ձեռք բերման արդյունքում է հողատարաքծքը դարձել Սիլ պլազա: Ես բոլոր իմ գործողությունների համար պատասխան եմ տալիս, և ես գիտեմ, մեր համակարգը ինչպիսին է, հնարավոր է ինչ-որ մի թյուրիմածություն լինի, մի շփոթմունք լինի, բայց մենք օրենք չենք խախտում: Դա ի սկզբանե դրված է մեր ընտանիքում, որ մենք ամեն ինչ պետք է անենք այն օրենքների սահմաններում որոնք գործում են ՀՀ-ում»,-ասաց նա։
Պատգամավորը նորից պարզաբանեց, որ մի պատը ձեռք է բերվել, որի արդյունքում հինգ ընտանիքի բնակարան է ձեռք բերվել և կառուցվել, հիմա ինչ կապ ունի այդ պատը և Սիլ պլազան:
Ինչ վերաբերում է հարցին, թե դատախազության կողմից այս նախաձեռնության մասին քննարկում ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա ասաց.«Բացառված է ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, դա նշանակում է, որ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյանը չեմ, և Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյանը չէ»:



