ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցում, պատասխանելով թուրքական «Անադոլու» գործակալության լրագրողի ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին, նշել է․ «Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը»։
«Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը քննարկվել է Սոչիում՝ եռակողմ գագաթնաժողովում։
Այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն աշխատանքային խմբի շրջանակներում ՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ», - նշել է Զախարովան։



