Մենք նույն տեղը խփելու ենք, այնքան ենք խփելու...

Այս իշխանությունների գործելաոճը միայն մի բան է հասկացնել տալիս. Իրենք ուզում են ցույց տալ, որ իրենք անձեռնմխելի են, ռուսերեն մի լավ բառ կա՝ «պեսպրեդել»: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը խոտանելու պահանջ հետապնդող նախաձեռնող խմբի անդամ, Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը:

«Իրենք հիմա ամեն կերպ ուզում են նաեւ Սահմանադրությունը փոխել: Եթե մենք որպես հավաքական ուժ, թեկուզ փոքր խումբ, որեւէ տեղ հաջողության չհասնենք, ժողովուրդը ինքը որեւէ հաջողության չի հավատա: Այդ պատճառով մենք ընտրել ենք մի օղակ, որին փորձում ենք հարվածել: Մենք նույն տեղը խփելու ենք, խփելու ենք, այնքան, մինչեւ փլվի: Մեզ արդեն միացել է «Միասին» շարժումը, վաղը ուրիշ միավորումներ կմիանան: Հասնելու ենք նրան, որ ուսուցիչները, դասախոսները, դպրոցների տնօրենները գան ու միանան այս շարժմանը»,-ասաց նա: