Մենք նպատակահարմար չենք գտնում այս փուլում շա...

Մենք նպատակահարմար չենք գտնում այս փուլում շարունակել մեր գործունեությունն Արցախի ներկայացուցչության շենքում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է Արցախցիների իրավունքների խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը, նշելով՝ օրակարգը, որը մենք հայտարարեցինք՝ փաստորեն չստացվեց, քանի որ չկա հանրային աջակցություն փողոցային պայքարում:

Նա անդրադառնալով նաև Հայաստանի ընդդիմադիր դաշտի գործիչներին՝ ասել է՝ նույն այն գործիչները, որոնք պարբերաբար խոսում էին արցախցիների իրավունքներից՝ քչերն են հանրահավաքին ներկա եղել:

Մարգարյանը տեղեկացրել է, որ պայքարում ընդգրկված էին նաև Արցախի հինգ խմբակցությունները, ներկայացուցիչները, համայնքի ղեկավարները և այլն, որոնց հետ առաջիկա օրերին կվերակազմակերպվեն և  հանդես  կգան հետագա անելիքների մասին հայտարարությամբ:

«Առաջիկայում կքննարկենք՝ ինչ ձևաչափով և ում հետ ենք համագործակցելու այս հարցերի շուրջ: Երբ որ լինի հանրային մեծ պահանջարկ, մենք պատրաստ ենք նորից այդ պատասխանատվությունը վերցնելու, զուտ փողոցային պայքարի մասով: Խորհուրդը չի լուծարվում», -ամփոփել է Արցախցիների իրավունքների խորհրդի անդամը: