ՆԳ նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլիին Մոսկվայում ձերբակալվելուն, ապա ազատ արձակելուն․ «Մենք մեր գործառույթներն իրավաչափ իրականացրել ենք․ հարցում արել են, հարցմանը պատասխանել ենք»,- ասել է նախարարը՝ շեշտելով, որ Հայաստանը հարցմանը պատասխանել է առանց ուշացման. «Նույն օրը ստացել ենք հարցումը, նույն օրը պատասխանել ենք»։ Նախարարը հրաժարվել է քաղաքական գնահատական տալուց. «Չեմ կարող ասել՝ դա քաղաքական է, թե քաղաքական չէ»։
Հիշեցնենք՝ ադրբեջանցին հետախուզվում է ռազմական ու մարդկության դեմ կատարած հանցագործությունների, վարձկանների հավաքագրման, դիվերսիաների և այլնի մեջ. Զեյնալլին 44-օրյա պատերազմի օրերին տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է եղել։