Մենք կշարունակենք աջակցել Հայաստանում ռուսերե...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն անդրադարձել է ՀՀ-ում ռուսաց լեզվի ուսաուցմանը։ «Ավելի քան 5000 հայ ուսանող է ներկայումս սովորում Ռուսաստանի ինստիտուտներում։

Այստեղ մենք կշարունակենք աջակցել Հայաստանում ռուսերենի ուսուցման որակի բարձրացմանը։ Ուրախ ենք նաև, որ Հայաստանից ռուսերենի ուսուցիչները պարբերաբար վերապատրաստվում են Ռուսաստանում։

Մինչև տարեվերջ կմատակարարենք նաև մոտ 50 հազար դասագիրք», -նշել է Միշուստինը։