Հայաստանի մոտեցումը՝ կոնկրետ հարցերին, հստակ ձևակերպված է, օրակարգային բոլոր հարցերով մենք առաջարկել ենք լուծումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին։
Նրա խոսքով՝ օրինակներից մեկն ապաշրջափակումն է, և Հայաստանն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկը»:
«Տարածաշրջանում ապաշրջափակման մեր տեսլականը «Խաղաղության խաչմերուկն» է: Մենք շարունակում ենք այս ուղղությամբ շարժվել, և խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ։
Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին, մենք շարունակելու ենք մնալ մեր օրակարգի շրջանակներում»,-ասաց նա։
Հարցին էլ՝ կա՞ որոշակի համաձայնություն այն խաղաղության պայմանագրի վիճարահույց կետերի շուրջ, Գրիգորյանն ասաց. «Մենք այդ երկու հոդվածի վերաբերյալ առաջարկություններ ենք փոխանցել ադրբեջանցիներին և սպասում ենք նրանց արձագանքին, հուսով ենք լուծում կգտնենք»: