Մենք կգնանք, խնդիր չունենք. Վարդան Ղուկասյանը...

Ինձ լսեք, ամեն ինչ նորմալ կլինի։ Օրենքի տառը պահպանում ենք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, Գյումրիի քաղաքապետարանում հայտարարեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Նա ուժայինների ուղեկցությամբ դուրս եկավ իր աշխատասենյակից։ Քաղաքապետարանի շենքում բազմաթիվ աշխատողներ են հավաքված, որոնք չէին ցանկանում թույլ տալ, որ նրան ձերբակալեն։