Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու մտադրություն չի տեսնում։ Ըստ նրա՝ Մոսկվան դրական է վերաբերվում դրա ստեղծման գաղափարին։
«Մենք կարծում ենք, որ Զանգեզուրի միջանցքի ծրագիրը շատ կարևոր է և աջակցում ենք դրան։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը, սրա հետ կապված, կարող է ինչ-որ անհամաձայնություններ ունենալ կամ մտադրություն ձգձգելու դրա իրագործումը։ Լրիվ հակառակը, Ռուսաստանը շատ պատրաստակամ է տրամադրված միջանցքի հարցում»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է թուրքական NTV հեռուստաընկերությունը։
Վերջինս ընդգծել է, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի նախագահը նախատեսում է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Շուտով ես էլ կհանդիպեմ Պուտինի հետ»,- նշել է Էրդողանը։



