Մենք կարծում ենք՝ արտահանման խնդիրները 99%-ով...

Այսօր արտահանման հետ կապված պրոբլեմների 99%-ը մենք սովորել ենք ասել, որ լոգիստիկ խնդիրներից են գալիս, բայց ես ավելի շատ հակված եմ ենթադրել, որ գալիս են որակի ստանդարտից։ Այս մասին կառավարության նիստին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ընդ որում, կարող է, ես չեմ բացառում, որ մենք ունենք շատ որակյալ արտադրանք, բայց չունենք որակը սերտիֆիկացնելու մշակույթ, սերտիֆիկացնելու այն ձևաչափով, որպեսզի այլ երկրի սպառողի համար հասկանալի լինի, որ սա որակյալ արտադրանք է»,- ասել է նա:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում, այդ պատճառով նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրներ են առաջացել: