Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիր...

Հայրենասիրության այն մոդելը, որով մենք, ես՝ ինքս, ուրիշի վրա չեմ գցում, որով ապրում էինք, այդ հայրենասիրության մոդելը Խորհրդային միության Կոմունիստական կուսակցությունն է ստեղծել և Իոսիֆ Ստալինն ասել է՝ հայ ժողովուրդ, դուք պետք է այսպիսին լինեք: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, որը կապվում է մեր պետության հետ: Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից: Մենք պետք է սա պարզ հասկանանք և սրա մասին է խոսքը: Մեր ինքնությունը մեր պետությունն է և իրական Հայաստանի գաղափարախոսությունների ժամանակ, ամեն անգամ հատուկ անդրադարձ եմ կատարում դրան»,-նշեց նա: