Մենք հիմա Ադրբեջանի հետ քննարկում ենք «3+3» ձ...

Հայաստանն Ադրբեջանի հետ քննարկում է «3+3» ձևաչափով հանդիպումները հյուրընկալելու հերթականությունը: Այդ մասին լրագրողներին հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Իրականում գիտեք՝ մենք առիթ ունեցել ենք ասելու, որ մենք այդ ձևաչափը շատ կարևորում ենք: Ընդհանրապես մենք խոսում ենք եվրոպական ինտեգրման մասին, մենք եվրասիական ինտեգրացիայի մաս ենք, բայց երբեք սա չի պակաս կարևոր դարձնում մեր անմիջական հարևանների հետ հարաբերությունները: Բոլոր մայրաքաղաքներում հանդիպումներ իրականացնելուց հետո այժմ մեր և Ադրբեջանինն է հերթը հյուրընկալելու նախարարական ձևաչափով հանդիպումը: Մենք հիմա Ադրբեջանի հետ քննարկում ենք հերթականությունը: Իհարկե, եթե մի բան հասնում է մեր և Ադրբեջանի քննարկմանը, իրեն առանձին վակուումով դիտարկելը մի քիչ դժվար է, ուզած-չուզած որևէ կերպ շաղկապվում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցերի»,- ասաց նա: