Մենք հայտնվում ենք Ռուսաստանի հետ տնտեսական պ...

Մենք հայտնվում ենք Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի մեջ, որի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 

«Երբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ նորմալ, հարգալից աշխատանքային հարաբերություններ, որ լուծենք մեր երկրի հարցերն ու խուսափենք անիմաստ, վնասակար թշնամանքից, ինձ պիտակավորում են որպես ռուսամետի։ Այսօր ամբողջ աշխարհը` սկսած ԱՄՆ-ից, ուզում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ` իրենց անվտանգության և սեփական ժողովուրդների բարեկեցության ապահովման նպատակով։ Մենք աչքներիս առաջ հայտնվում ենք Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի մեջ, որի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու։ Եվ ամենամեծ վնասները կրելու է մեր ժողովուրդը` հասարակ, ապրող, արդար քրտինքով ստեղծող մարդիկ»։