Մենք գնահատում ենք մեր ամուր կապերը. ՀՀ ԱԳՆ-ն...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Անկախության օրվա առթիվ։

«Մեր սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Էստոնիայի մեր սիրելի բարեկամներին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ 

Մենք գնահատում ենք մեր ամուր կապերը և ակնկալում ենք բոլոր ձևաչափերում շարունակել սերտ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր շահերի վրա՝ ներառյալ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը»,-նշված է գերատեսչության գրառման մեջ: