Մենք գելի դեմը ում ենք հանել․ Նարեկ Կարապետյա...

Մարտի 26-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները աշխատանքային այցով Սյունիքի մարզում էին:

Խոսելով խաղաղության գործընթացի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ գործող իշխանությունները արդեն զիջել են ամեն ինչ, ինչ հնարավոր էր՝ շեշտելով, որ կա թույլ և ուժեղ խաղաղություն.

«Նիկոլ Փաշինյանը արդեն բավարարել է Ադրբեջանի նախագահի բոլոր պահանջները։ Այսօր նա հայտարարել է, որ հայկական պահանջատիրությունը չի պաշտպանելու։ Դա գիտե՞ք՝ ինչ է նշանակում։ Ցեղասպանության ճանաչումը պետականորեն չի պահանջելու։

Թույլ խաղաղությունը դա այն խաղաղությունն է, որ մենք մեր դուռը բացում ենք հակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ՝ դուռը բացում ենք իրենց Հայաստան գալու առաջ։ Հարևան երկրի ղեկավարը բազմաթիվ անգամ ասել է, որ իրենք պետք է գան։ Ինչ ուզել է, ստացել է, հիմա մի նոր պահանջ է մտածել, որ այստեղ պետք է գան այն մարդիկ, ովքեր Գորիսում երբեք չեն ապրել, այսպես ասեմ, իմացաք՝ ում մասին է խոսքը․․․ Ու գան՝ սերմ դնեն Հայաստանում։ Դա թույլ խաղաղությունն է։

Ուժեղ խաղաղությունը դա այն խաղաղությունն է, որին մենք հասնելու ենք, այսինքն՝ հարևանների հետ հավասարը հավասարի պես ենք շփվելու։

Պետք է երկիրը ունենա ուժեղ ղեկավար, որ այդ ղեկավարը ունենա կապեր։ Երկիր կա, որտեղ որոշումը կայացնում են համակարգում տարբեր մարդիկ, որոնց հետ պետք է երկիրը պայմանավորվի․ մեծ երկրների մասին է խոսքը։ Հայաստանի վարչապետը չունի այդ միջոցները։ Դա գրառում գրելով չի։ Հայաստանից դուրս նա անդեմ է, ուժ չունի, չի կարող մեր երկրին ուժեղ խաղաղություն ապահովել»,- նշել է Նարեկ Կարապետյանը։