Մենք Երևանի մեր օրինակը կրկնելու ենք, Փաշինյա...

Երբ որ Փաշինյանը ասում է ընդդիմություն, ինքը Արամ Սարգսյանին հաշվի չի առնում որպես ընդդիմություն։ Այս մասին Factor-ի հետ զրույցում ասել է  «Հանրապետություն» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը։

«Որովհետև Արամ Սարգսյանի հետ 50 տոկոս համընկնող կողմեր ունի։ Որովհտեև եթե կոալիցիա կազմող խնդիր առաջանա ԱԺ-ում ու մենք այդ ԱԺ-ում լինենք, ու մենք հաստատ լինելու ենք այդ ԱԺ-ում, ու մենք Երևանի մեր օրինակը կրկնելու ենք, Փաշինյանը կոալիցիա կազմելու է մեր հետ, որովհետև ինքը չի կարող ռուսական թևի հետ կոալիցիա կազմել, որովհետև այնտեղ տարբերությունը շատ մեծ է, երկրորդ՝ նրանք որևէ պարագայում իր հետ կոալիցիա չեն կազմի, իսկ ես միանշանակ կկազմեմ, որպեսզի այդ ռուսականները, որոնց հետ իմ համընկումները զրո են, իրար հետ կոալիցիա կազմելու տարբերակ չունենան»,-ասել է նա։