Մենք էլ չենք ուզում հանդիպել նախարարության հե...

Մենք նախարարի հետ հանդիպման ժամանակ ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չստացանք: Այս մասին Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցող Գիտական խորհրդի ընդլայնված նիստում ասաց ուսանողներից մեկը:

«Այսօր էլ ոչ մեկ չի եկել նախարարությունից, որովհետև մենք հարցեր ենք տալիս, որոնց պատասխանները իրենք չունեն: Իրենց բացակայությունը խոսում է այն մասին, որ ուսանողությունը մոտ է հաղթանակի, մեր պահանջը բավարարվելու է»,-ասաց նա: