Մենք Էջմիածնում ստիպված ենք պաշտպանել Վեհափառ...

Մենք չենք միջամտում եկեղեցու ներքին գործերին, թուրքերից ու թշնամիներից, սադրիչներից պաշտպանում ենք Հայ Առաքելական սուրբ եկեղեցին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18–ին,  Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենք  պաշտպանելու են եկեղեցին մինչև վերջ. «Կանգնելու ենք այսպես ու պաշտպանելու ենք, թույլ չենք տա սադրիչներին հարձակվել, թիրախավորել մեր եկեղեցին»։

«Սա հայ ժողովորդի ամոթն է։ Իհարկե, պառկատում են, բայց այս գիծը քաշում է  Նիկոլը, իսկ մենք պետք է պահենք մեր եկեղեցին, ուրիշ տարբերակ չունենք։ Դժբախատաբար, սա հայկական իրականությունն է՝ մենք Էջմիածնում ստիպված ենք պաշտպանել Վեհափառին ու եկեղեցին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա համոզված է՝ իշխանությունը եկեղեցու դեմ պայքարում հաջողության չի հասնելու, ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր եկեղեցու դեմ են դուրս եկել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ձերբակալված հոգևորականների աջակցության միասնական ժամերգությունը կսկսվի այսօր ժամը 17:00-ին՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հավաքի հետ միաժամանակ:

Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները արդեն հայտարարել են ժամերգությանը իրենց մասնակցության մասին:

Այս պահին Մայր Աթոռում սկսվել է ժամերգությունը, որին մասնակցում է Գարեգին Բ–ն։ Բակում հավաքված են եև կաթողիկոսի ջակիցները, և Նիկոլ Փաշինյանը։ Նրանց միջեւ մի քանի շարքով շղթա են կազմել ոստիկանները։