Մենք ձեր բարձր գլուխը կկռացնենք և կխցկենք զնդ...

ԱԺ արտահերթ նիստում շարունակում է քննարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու միջնորդությունը։  ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձավ Արթուր Սարգսյանի ելույթին։ «Չպատասխանեց պատգամավորների հարցերին, փոխարենը տարբեր տեսակի արտահայտություններ է անում՝ մենք տղամարդ ենք, սա մեր ճշմարտությունն է, ինչ-որ ներդրումներ է հնչեցնում, հայացքը չի փախցնում, գլուխը բարձր է քայլում եւ այլն։ Ես ուզում եմ հարցնել՝ օրը սկսվում է հեռահար զենքով առյուծ սպանելուց եւ դրա վրա հեծնելո՞ւց։ Եթե դուք այդպիսի տղամարդ եք, ապա մենք չենք հարգում ձեր այդ տղամարդկությունը։ Եթե ձեր տղամարդկությունը մարտի մեկին փողոցում քաղաքացիներ սպանելով է որոշվում, ապա մենք չենք հարգում այդ ձեր տղամարդկությունը։ Եթե դուք կարողանում եք ձեր գլուխը բարձր պտտվել քաղաքում՝ լինելով ահաբեկիչ, ապա մենք ձեր գլուխը կկռացնենք եւ կխցկենք զնդանը՝ որպես ահաբեկիչ։ Եվ մենք չենք հարգում ձեր այդ գլուխը, որն այդքան բարձր պահած եք դուք պտտվում »,- ասաց նա։