
Պեկինը պատրաստ է կառուցողական դեր խաղալ Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության վերականգնման գործում, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
Երեքշաբթի օրն Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը բանակցություններ են վարել Աստանայում՝ Կենտրոնական Ասիա-Չինաստան գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
«Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության վերականգնման գործում կառուցողական դեր խաղալու համար», - Չինաստանի առաջնորդի խոսքերն է մեջբերում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Սի Ցզինպինը նշել է, որ Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունները հանգեցրել են Մերձավոր Արևելքում լարվածության կտրուկ աճի, և Չինաստանը «խորապես մտահոգված է դրանով»։
«Մենք դեմ ենք ցանկացած գործողության, որը խախտում է այլ երկրների ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը», - ասել է Չինաստանի առաջնորդը։
Նա հավելել է, որ ռազմական հակամարտությունը խնդրի լուծում չէ, և տարածաշրջանային իրավիճակի սրումը չի համապատասխանում միջազգային հանրության ընդհանուր շահերին։