Մենք չենք տեսել ամերիկյան նախագծերի որևէ վերանայված տարբերակ։ Երբ տեսնենք, դրանցից շատերը կարող են մեզ դուր չգալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին։
«Մեզ պետք է ցույց տան, թե ինչի շուրջ են ամերիկացիները համաձայնության գալիս եվրոպացիների և ուկրաինացիների հետ», - ընդգծել է Ուշակովը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը չափազանց հիասթափված է թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից։ Նա հոգնել է հանդիպումներից՝ միայն հանդիպումների համար, նա գործողություններ է ուզում:



