Մենք չպետք է թույլ տանք այնպիսի իրավիճակ, երբ հասարակությունը բաժանված է մտավոր էլիտաների և մարդկանց, ովքեր կարող են միայն կոճակ սեղմել։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք չպետք է թույլ տանք այնպիսի իրավիճակ, երբ մենք ունենք մտավոր էլիտաներ և ավտոմատացված մարդիկ, որոնք ոչինչ չեն կարող անել, բացի կոճակ սեղմելուց։ Սա շատ կարևոր խնդիր է կրթական համակարգի համար», — ասել է Պուտինը Պետական խորհրդի նիստում։
«Մենք չենք կարող շարունակել ապրել հին ձևով։ Կարևոր է չկորցնել մեր կրթական համակարգի հիմքերը։ Սա ներառում է դպրոցականների և ուսանողների մոտ անկախ, ստեղծագործական մտածողության և վերլուծական հմտությունների զարգացում, այդ թվում՝ արհեստական բանականության կողմից ստեղծված առաջարկները քննադատաբար գնահատելու կարողություն», — նշել է նա։
Նա կոչ է արել բոլորին հիշել, որ կադրերը մարդիկ են։



