ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում անդրադարձել է Անկախության հռչակագրին։
«Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերությունները, իրոք, պետք է կարգավորենք: Ո՞րն է այն կետը, ո՞րն է այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վերածվում ենք պետական ժողովրդի, այդ պահը Սահմանադրական հանրաքվեն է»,- ասել է նա։
Նա նշել է, որ առաջին քայլը պետք է լինի կեղծիքը հաղթահարելը։
Նա նաև ասել է. «Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը լինի մեր ու մեր միջև, ես հիմա աշխարհի հետ չեմ խոսում, ես խոսում եմ Ձեզ հետ, Ձեր միջոցով՝ Հանրային ռադիոյի լսարանի հետ և ՀՀ քաղաքացիների հետ»։