ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցի մեկնարկին ցավակցություն է հայտնել փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
«Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է երկրաշարժը, և պատահական չէր, որ առաջիններից մեկն արձագանքեցինք, և երկու խումբ ուղարկեցինք, որոնք, հատելով հայ-թուրքական սահմանը, ժամանեցին Թուրքիա: Եվ իմ այստեղ գալը նաև նպատակ ուներ ի ցույց դնելու Հայաստանի Հանրապետության կամքը՝ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու իր հարևանների հետ:
Կարծում եմ՝ մենք այս պատմական հնարավորությունը չպետք է բաց թողնենք»,- ասաց նա: