
Իսրայելը պատրաստ կլինի վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ, եթե տեսնի միջուկային ծրագիրը ռազմական նպատակներով մշակելու ռիսկ. այս մասին ասել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ Սակայն, առայժմ, այդ հեռանկարը հեռավոր է թվում, ընդգծել է նա։
«Մենք ավարտեցինք գործողությունն Իրանում այն կետի վրա, որ Իրանը չի ունենա միջուկային ռազմական ներուժ։ Եվ մենք թույլ չենք տա վերսկսել միջուկային ռազմական ծրագիրը և բալիստիկ հրթիռներ ստեղծելու լայնածավալ ծրագիրը, քանի որ գործողության նպատակն էր վերացնել Իրանի անմիջական սպառնալիքը և Իսրայելի համար գոյության սպառնալիք ներկայացնելու կարողությունը», - ասել է Գալպերինը։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ՝ հարվածելով միջուկային և ռազմական օբյեկտներին, ինչպես նաև իրանական բանակի անձնակազմին։ Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները միացել է հակամարտությանը և հարձակվել իրանական երեք միջուկային օբյեկտների վրա: Ի պատասխան՝ Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ամենամեծ ռազմական օբյեկտի՝ Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայի վրա:
Իսրայելա-իրանական 12-օրյա պատերազմից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը համաձայնել են հրադադարի։ Իսրայելը, համաձայնելով հրադադարին, հայտարարել էց, որ հասել է իր բոլոր նպատակներին։ Իրանի իշխանությունները, իրենց հերթին, հայտարարել են Իսրայելի և ԱՄՆ-ի նկատմամբ հաղթանակի մասին։