Մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այ...

Ռուսաստանն առաջնահերթություն է տալիս Ուկրաինայում երաշխավորված և կայուն երկարաժամկետ խաղաղությանը, այլ ոչ թե հրադադարին։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Զելենսկու՝ Կիևի էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասին հայտարարությունների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։

«Առաջին հերթին, մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի: Կայուն, երաշխավորված, երկարաժամկետ խաղաղությունը, որը ձեռք կբերվի համապատասխան փաստաթղթերի ստորագրման միջոցով, բացարձակ առաջնահերթություն է», - նշել է Պեսկովը։

Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն աշխատում է Ռուսաստանի հետ էներգետիկ զինադադարի առաջարկի վրա և այս մեխանիզմի պատասխանատվությունը դրել է Մոսկվայի վրա։