
Հայաստանի հետ Եվրամիության համագործակցության առաջնահերթություններից է «Դիմակայունություն և աճ» ծրագրի երկրորդ մասի մեկնարկը:
Երևանում հոկտեմբերի 22-ին կայացած ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառման ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը:
«Մենք աշխատում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Շատ բաներ ենք անում։ Աշխատում ենք անվտանգության ուղղությամբ։ Մեծ աշխատանք ենք կատարում տնտեսական դիվերսիֆիկացման, օրինակ, ազատ բիզնեսի կայունության և աճի ծրագրի ապահովման համար: Սերտորեն համագործակցում ենք կառավարության հետ։ Հայաստանին տնտեսական և աջակցության այլ հարցերի համար պատասխանատու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը մեկ ամիս առաջ Կառավարության հետ քննարկեց և հայտարարեց «Դիմակայունություն և աճ» ծրագրի երկրորդ մասի մեկնարկի մասին։ Միջոցների մի մասը կուղղվի ներդրումներին, մյուս մասը՝ հողակտորների մշակման բազային աջակցությանը, մյուսը՝ ուղղակի բյուջետային աջակցությանը, կոնկրետ բարեփոխումների և ընթացիկ այլ նախագծերի իրականացման համար Կառավարության դրամաշնորհային աջակցությանը, ինչն, ի դեպ, նպաստում է Կառավարության հետ կրթության ոլորտում ընթացող երկխոսության բարելավմանը: Մենք ֆինանսավորում ենք իրականացվող բարեփոխումների մի մասը։ Նաև ակտիվորեն ներդրումներ ենք կատարում ոչ պաշտոնական հայտերում:
Գիտեք, որ ֆինանսավորել ենք ԹՈՒՄՈ-ի հետ համատեղ մի շարք նախագծեր։ ԹՈՒՄՈ կոնվերգենցիայի նոր կենտրոնի կառուցումը ֆինանսավորելու է Եվրոպական միությունը: Կառուցվելու է մեծ շենք, որի շինարարության թույլտվությունն արդեն ստացել է։ Եվ սա, ըստ էության, մերձեցման մի մասն է, որը կցանկանայինք տեսնել»,- նշեց Վասիլիս Մարագոսը: