Մենք ասֆալտչիկ չենք ընտրում, երկրի ղեկավար են...

Մի քանի տեղ ասֆալտ անելով ու 10 հազար դրամով արժի՞ երկրի ղեկավար ընտրել: Մենք ասֆալտչիկ չենք ընտրում, երկրի առաջնորդ ենք ընտրում: Ապարանում  քարոզարշավի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

«Մի քանի օրից Բաշ-Ապարանի հերոսամարտի տարելիցն է։ Բաշ-Ապարանի հերոսամարտը մի կարևոր ցուցիչ է, ինչպես նախնիները մեզ հասցրել են, սկզբից հակառակորդ պետությունից մտածել են՝ մտնե՞ն այդ ճանապարհի մեջ, թե՝ ոչ, հետո կապ են տվել, ասել՝ թուրքական զորքը չի կարողանում անցնել, ապարանցիները չեն թողնում, ասել են՝ ո՞նց չեն թողնում, դա թուրքական զորքն է, ասել են՝ նրանք էլ ապարանցիներն են: Մեկ տարի առաջ ՀՀ-ում որևէ քաղաքական ուժ չկար, որ կարող էր Փաշինյանին իշխանությունից հեռացնել։ Բայց եկավ, կանգնեց մի տեղ, ինչպես Բաշ-Ապարանի օրն էր, մեր գյուղացիները չթողեցին առաջ գնալ: Նորմալ հոգեբանությամբ մարդը մարդկանց բռնելու ցանկություն չի ունենա։ Նորմալ հոգեբանությամբ մարդը չի ուզենա բոլորին բռնել։ Էս մարդիկ ամեն օր ուզում են մեկին բռնեն։ Ինչ մանկություն են ունեցել, չեմ հասկանում»։