Մենք առաջարկում ենք, որ խաղաղության պայմանագր...

Մենք առաջարկում ենք, որ խաղաղության պայմանագրով լինի մեկից ավելի երաշխավոր, այս պարագայում կլինի խաղաղություն։ Այս մասին «Ազատության» եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մենք ունենք վկայի կարգավիճակով երկիր, եթե մենք ունենանք մեկից ավելի երաշխավոր, ապա չենք կանգնի այն խնդրի առաջ, որ կանգնեցինք ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ։ Մենք նույն փոսը երկրորդ անգամ ենք ուզում ընկնել։ Խաղաղությունը թղթի կտոր չէ։ Եթե չունենանք երաշխավոր, չենք կարող հասնել երկարաժամկետ խաղաղության»,-նշել է նա։