Մենք անպատասխան չենք թողնի Թուրքիային ցեղասպա...

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայկական օդանավերի համար Թուրքիայի օդային տարածքի փակմանը։

Թուրքական Hurrıyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե անհնար էր, որ Թուրքիային չարձագանքեր Հայաստանի վերջին քայլին։ «Թող չսպասեն, որ Թուրքիան անպատասխան կթողնի՝ Թուրքիային ցեղասպանության մեջ մեղադրման քայլը։ Դա բնականաբար բերելու էր օդային տարածքը փակելուն»,–ասել է Իբրահիմ Քալընը։