Մենք աջակցում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բ...

Մենք աջակցում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկինԱյս մասինայսօր՝ օգոստոսի 2-ինամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ստեղծված իրավիճակում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների Եվլախում հանդիպման հնարավորության մասին հարցին։

«Այս թեման շահագրգիռ կողմերի հետ մեր շփումների օրակարգում է։ Ռուս խաղաղապահները նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանըև պատրաստ են շարունակել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել դրան»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա վստահեցրել էոր Ռուսաստանը նախապայմաններ չի առաջադրումջանք ու եռանդով աշխատում է կողմերի մոտեցումները մերձեցնելու ուղղությամբորոնքնրա կարծիքովներկայումս լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի ֆոնին։

Հարց տվող հայ լրագրողին Զախարովան նկատողություն է արել՝ նշելովոր առանց օբյեկտիվության լրագրություն չկա. «Դա անելու համար դուք պետք է հասկանաքոր կարգախոսների մակարդակով կտրատված արտահայտությունները գործին չեն օգնիայլ միայն լրացուցիչ կգրգռենուստի ես խստորեն կոչ եմ անում ձեզ հնարավորինս օբյեկտիվ լինել հարց տալու ժամանակՄիևնույն ժամանակես հասկանում եմոր կոնֆլիկտային իրավիճակներում տարբեր կողմերում հայտնված լրագրողներըցավոքկանգնած են օբյեկտիվ լինելու կամ որոշակի դիրքորոշման երկընտրանքի առաջ։ Առանց այս մասի իմ պատասխանը թերի կլիներ»,- հավելեց նա: