Մելանյա Թրամփը հայտարարել Է Պուտինի հետ շփում...

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հույս է հայտնել, որ «շատ արագ» հաջողություն կունենա կոնֆլիկտի պատճառով ընտանիքների հետ բաժանված ուկրաինացի երեխաների հարազատների հետ վերամիավորման գործում: Նրա խոսքերը մեջբերում է The Hill-ը, փոխանցում է gazeta.ru-ն։

Թրամփը հայտնել է, որ շարունակում է աշխատել այդ հարցով, և գործընթացն ընթանում է:

«Շատ արագ հաջողության հույս ունեմ»,-ասել է նա և հավելել, որ կապ է պահպանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։