Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավա...

Այսօր՝ հուլիսի 29-ին, Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:

Հիշեցնենք, որ նախորդ հանրահավաքը հետաձգվել էր շոգի պատճառով։   «Դիմադրություն» շարժումը ապրիլ ամսից սկսած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացնում է անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ, շարժման անդամ պատգամավորները Ազգային ժողովի նիստերին չէին մասնակցում։